Սան Բերնարդինոյի դեպքը երկրորդ ամենամեծ ահաբեկչությունն էր ԱՄՆ-ում
International newsԴեկտեմբերի 3-ին Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում 14 մարդու գնդակահարած և ևս երկու տասնյակից ավելի մարդու տարբեր աստիճանի հրազենային վնսվածքներ հասցրած ամուսնական զույգը վաղուց է տարված եղել ծայրահեղ իսլամական գաղափարախոսությամբ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին՝ նշելով, որ նրանք մինչ ամուսնանալը՝ դեռևս 2013 թվականից նամակագրական կապ են հաստատել և մտքեր փոխանակել իսլամական գաղափարախոսությանը հավատարիմ լինելու և դրանք անվերապահորեն ի կատար ածելու մասին:
Ջեյմս Կոմին, ԱՄՆ Սենատում ներկայացնելով դեպքի մանրամասները, նշել է նաև, որ ամուսնական զույգը եղել է տնային պայմաններում առաջացած իսլամական ահաբեկչական բջիջ: Ջիհադական զույգի օնլայն նամակագրության ուսումնասիությամբ պարզվել է նաև, որ նրանք ջիհադի մասին մտքեր են փոխանակել նույնիսկ մինչև ամուսնանալը: 2014թ. կինը Սաուդյան Արաբիայից ԱՄՆ է տեղափոխվել ամուսնական հրավերով և ամուսնացել ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող «ընտրյալի» հետ:
Գործի հետաքննությամբ զբաղվող խումբը պարզել է նաև, որ նրանք կապված են եղել մի մեծ խմբի հետ, ովքեր ահաբեկչական գործողությունը կազմակերպելու համար նրանց մատակարարել է «անհրաժեշտ» զենք և այլ պարագաներ: Նախորդ հանգստյան օրերին հետախույզները խուզարկել են նաև զույգի հետ առնչվող Էնրիկե Մարկեսայի բնակարանը, ով օգնել է ահաբեկիչներին զենք գնելու հարցում: Ներկայում Մարկեսը նույնպես հարցաքննվում է դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից: Թեև ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ չեն կարողանում գտնել նրան, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ ոճրագործների հանցակիցը պատսպարվել էր հոգեբուժարանում, որտեղից էլ նրան հայտնաբերել են լրտեսները:
Պատրաստեց՝ Ա. Գրիգորյանը