ԻՊ-ն Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների դեմ ահաբեկչություն է ծրագրում. CIA
International newsԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) պաշտոնական Անկարային տեղեկություններ է հաղորդել այն մասին, որ ԻՊ անդամ երեք պաղեստինցիներ Թուրքիայում գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկների դեմ ահաբեկչություն է նախապատրաստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ա յս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Այս նախազգուշացման առնչությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երկրի 81 նահանգում հանձնարարականներ է տվել ոստիկանությանն ու անվտանգության վարչության աշխատակիցներին՝ հորդորելով լինել զգոն: Ներկայում տարվում են աշխատանքներ ԻՊ-ին հարող պաղեստինցիների գտնվելու վայրը հստակեցնելու համար: