Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հաստատել է ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը

Society

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարել է դեկտեմբերի 10-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետի հանձնարարականով դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Արտակ Շաբոյանը նշել է.

«Հանրապետության վարչապետի հանձնարարականով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է ներկայացարել դեղերի շուկայում պարզելու՝ արդյոք կան չհիմնավորված գնային բարձրացումներ, թե ոչ: Քանի որ հանձնաժողովի տեսադաշտում են գտնվում խոշոր ընկերությունները՝ գերիշխող դիրք զբաղեցնողները, այդ պատճառով հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել դեղեր ներկրող առաջին հինգ ընկերությունների շրջանում: Դրանք են՝ «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ», «Ամիկուս» և «Էսկուլապ&r aquo; ընկերությունները: Հանձնաժողովն ուսումնասիրել է այդ ընկերությունների գնային քաղաքականությունը՝ սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Քանի որ դեղերի տեսակները շատ են, այդ պատճառով հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներն իրականացրել է կարևոր դեղերի գծով: Կարևոր դեղեր ասելով հասկանում ենք այն դեղերը, որոնք ընդգրկված են առողջապահության նախարարության հիմնական դեղերի ցանկում: Դրանք թվով 483 դեղեր են: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը, որ գնային բարձրացումներ են տեղի ունեցել «Նատալի ֆարմ» և &laq uo;Ալֆա ֆարմ» ընկերությունների մոտ:

Մասնավորապես, «Ալֆա ֆարմ» ընկերության մոտ երեք տեսակի դեղերի գներ են բարձրացել՝ դա «Դիկլոֆենակ» ցավազրկող դեղն է և «Կոնկարոն», «Ֆոլիևային թթու» արյան վրա ազդող դեղերը, որոնց գծով տեղի են ունեցել էական գնային բարձրացումներ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը, որ գների բարձրացումներն ամբողջությամբ պայմանավորված են եղել այդ դեղերի ձեռք բերման գների ավելացմամբ: Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմ» ընկերությանը, ապա գնային բարձրացում է տեղի ունեցել «Ամիոդարոն» դեղի գծով, որը հանդիսանում է սրտանոթային դեղ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բարձրացումն արձանագրվել է այն բանի հետևանքով, որ համեմատությունները կատարվել են սեպտեմբեր ամսվա նկատմամբ, իսկ տվյալ ժամանակահատվածում այս դեղը վաճառվել է բավականին ցածր, զեղչված գներով, ո րն էլ իր հերթին պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ տվյալ ժամանակահատվածում դեղի պիտանելիության ժամկետը մոտեցել է ավարտին: Առհասարակ այս դեղի գինը բարձր է և մշտապես բարձր գներով է վաճառվել: Մնացած դեղերի գծով էական գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Այնուհանդերձ կցանկանայի տեղեկացնել, որ այս ուսումնասիրությունները շարունակական բնույթ են կրելու և կցանկանայի հավաստիացնել, որ եթե մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ գնային փոփոխությունները տեղի են ունենում տնտեսվարողների հակամարցակցային գործողությունների հետևանքով, ապա այդ տնտեսվարողները կենթարկվեն խիստ պատասխանատվության»: 

Վարչապետը հորդորել է այդ հարցում լինել հետևողական:

Հավանության է արժանացել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Եվրանդ Զախարյանը այսօր ներկայացրել է  «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրիը: Ինչպես նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ հաշվի առնելով 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքներն՝ անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում (մինչև 2036թ.) էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որի նպատակով մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը: 

Ըստ որոշման հիմնավորման, նշված փաստաթղթի հիմքում հաշվի են առնված 2013թ. հոկտեմբերի 23-ի 182-ՆԿ ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի» և 2014թ. հուլիսի 31-ի թիվ 836-Ն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» բոլոր ռազմավարական միջոցառումները: Փաստաթուղթը հանդիսանում է վերջիններիս տրամաբանական շարունակությունը` երկարաժամկ ետ հատվածում: Այն վերաբերվում է էներգետիկ միջոցառումների իրականացմանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Սույն փաստաթուղթը ներառում է Հայաստանի ընդհանուր վառելիքաէներգետիկ համալիրի նվազագույն ծախսերով և ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված հեռանկարային զարգացումները, ինչպես էներգիայի արտադրության, այնպես էլ էներգետիկ համակարգի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մասով:

Այս փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի և համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը: Զարգացման պլանավորման ժամանակահատվածը կազմում է 20 տարի: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մշակումները պահանջում են վերանայում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ՝ ընթացիկ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով: Սույն փաստաթղթի հիմքում դրված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակված ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը: Այս ծրագիրը 2014 և 2015 թվականներին լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ կառավարությունում և Հանրային խորհրդում, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ: 2015 թվականի հուլիսի 22-ն ք.Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում կայացավ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրի շնորհանդեսÕ ¨` ՀՀ վարչապետի մասնակցությամբ, իսկ սեպտեմբերի 9-ին` հասարակական լսումներ: 

Ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն: Ծրագրի նպատակն է` ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ` մինչև 2036թ. զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

Վարչապետը կարևորելով ծրագրի իրականացումը նշել է, որ էերգետիկ համակարգը մեր երկրի տնտեսության ողնաշարն է: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը և մյուս բոլոր կառույցներին, ընկերություններին ծրագրի մշակման գործում մեծ ծավալի աշխատանք կատարելու համար: 
Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրին:

Կլուծվեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում արդիական համարվող մի շարք խնդիրներ

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիշյալ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի մոտ 2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հանրապետական իրավասու գործադիր մարմիններին տրված հանձնարարականների պահանջների կատարմամբ: Այս հանձնարարականների կատարման համար ՀՀ վարչապետի կողմից ձևավորվել էր աշխատանքային խումբ: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, լուծում է տրվում միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նաև օրենսդրական փաթեթի երրորդ կարևոր շեշտադրումը. «2014թ. դեկտեմբերին ընդունեցինք օրենք, որով 6 ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն տվեցինք, որպեսզի նրանք վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարն՝ ազատվելով ավելացված տուգանքներից: Մեր շատ քաղաքացիներ օբյեկտիվ պատճառներով պարզապես հնարավորություն չէին ունեցել կատարելու այդ վճարումները: Այդ իսկ պատճառով մենք համաներման ժամկետն այս պահին երկարաձգում ենք ևս 6 ամսով՝ հնարավորություն ընձեռելով նրանց վճարելու միայÕ ¶ մայր գումարը»: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: «Մենք բարձրացնում ենք պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»,-նշել է նախարարը: 

Կարևորելով ներկայացված օրենսդրական փաթեթը` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ աշխատանքային խումբը շատ օբյետիվ, անաչառ առաջարկություններ է ներկայացրել. «Իրոք, ոչ սթափ վիճակում վարելու դեպքում տուգանքը և պատասխանատվության ենթարկելը խստացնելը շատ արդար է»: Վարաչպետն առաջարկել է օրենսդրական փաթեթն ընդգրկել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում, որպեսզի մինչև տարեվերջ օրենքն ընդունվի և քաղաքացիները կարողանան օգտվել դրական փոփոխություններից: 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի հավելյալ քանակությամբ տեսակցություններ: Նախագծի ընդունման արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդմանը նպաստելու, դատապարտյալների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Ի վերջո, տեսակցությունների թվի ավելացումը հավելյալ խթան կհանդիսանա ազատազրկված անձանց կողմից օրինապահ վարքագծի դրսևորման համար:

Գործադիրը հավանություն է տվել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը: 

Վարչապետն իր դժգոհությունն է հայտնել էկոնոմիկայի, գյուղատնտեսության և արդարադատության նախարարությունների ղեկավարություններին. «Ես հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, քանի որ տարին ավարտվում է, ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները, որպեսզի մենք հետագայում ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»:


Հարկային և մաքսային վճարների արտոնություններ՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար

Կառավարությունը հավանություն է տրվել «Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծին: Քաղաքաշինության բնագավառում գործունեության իրականացման համար պահանջվող լիցենզիաների ստացման պահանջից ազատելով հնարավորություն կստեղծվի պահպանել էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքում անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանված հարկային և մաքսային վճարների արտոնությունները, ինչն էլ կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն եվրո: Էլեկտրահաղորդման գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը: «Սա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է, որը 107 մլն եվրոյի ծրագիր է: Շինարարական աշխատանքները սկսվել են. մեն ք շինարարին տալիս ենք հնարավորություն, որպեսզի սկսի այդ գործընթացը», - նշել է Հովիկ Աբրահամյանը:


Քարանձավների արդյունավետ օգտագործումը կնպաստի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը

Գործադիրը հավանություն է տվել զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրին: Որոշման ընդունումը կնպաստի ընտրված քարանձավների զբոսաշրջային նպատակներով օգտագործմանը: Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով: Մինչդեռ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները հանդիսանում են կարևորագույն զբոսաշրջային գրավչության օբյեկտ, և դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործումը կարող է էապես նպաստել ինչպես դրանց պահպանման խնդիրների լուծմանը, այնպես էլ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և մրցունակության բարձրացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը: Վարչապետ Աբրահամյանի կարծիքով՝ դա լավ գաղափար է, ուղղակի պետք է հետամուտ լինել այն իրականացնելու համար. «Ես կարծում եմ՝ վերահսկողական ֆունկցիաները պետք է տրամադրվեն քաղաքականությունը մշակող նախարարությանը՝ այսինքն մշակույթի նախարարությանը»:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգում: Առաջարկվում է հստակեցնել ժամկետները, պետական ծառայության մատուցման համար դիմումի ձևերը տեղադրել էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընդունված որոշման արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինեն կոնկրետ գործողությունների կատարման ժամկետները, դիմումի ձևը հասանելի կլինի դիմումատուի հ ամար և անհրաժեշտություն չի լինի դիմում տրամադրելու պահանջով դիմել լիազոր մարմնին: Որոշման հիմնավորման համաձայն, յուրաքանչյուր դիմումատուի գծով ծախսը կազմում է 13.200 ՀՀ դրամ և առաջարկվող փոփոխություններից հետո ծախսերը կնվազեն 11.000 ՀՀ դրամով կամ 83,33 տոկոսով:

 Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` 21 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը:

Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագրին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի երրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին հետևյալ հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում: Կարևորելով ընդունված որոշումը` Հովիկ Աբրահամյանը նշել է. «Իրոք, մեծ աշխատանք է կատարվել և այս պարտավորություններն ավարտելուց հետո գումարը հատկացվել է: Ես ողջունում եմ»:

Բնակարաններով կապահովվեն ավելի քան 20 ընտանիքներ

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի բնակարանների ամբողջական բաշխումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ միաժամանակ լուծելով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ըստ այդմ՝ առաջարկվում է շենքի 26 բնակարանները հատկացնել մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 6, մարզի Ծաղկահովիտ համայնքում բնակվող՝ սոցիալապես անապահով և բնակարանի կարիք ունեցող 4, ինչպես նաև մարզի Ծաղկահովիտ և Կոշ համայնքներում բնակվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 16 ընտանիքի: 
Միաժամանակ, հաշվի առնելով համայնքում ծառայողական բնակարանի անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությունը, առաջարկվում է 1 հատ 4-սենյականոց բնակարան և 2 հատ 3-սենյականոց բնակարան հանձնել, համապատասխանաբար, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և Հ Հ պաշտպանության նախարարությանը: Անդրադառնալով ծառայողական բնակարանի անհրաժեշտությանը գործադիրի ղեկավարը նշել է. «Զոհվածի կամ երկրաշարժից տուժած ընտանիք չկա՞: Անօթևան մարդկանց տրամադրեք: Դեմ եմ, որ լինի ծառայողական բնակարան, տվեք մի անապահով ընտանիքի կամ զոհվածի ընտանիքի»: 

Աջակցություն գործարար միջավայրի բարելավմանը

Կառավարության որոշմամբ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում առկա ֆինանսական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը արդյունավետ դարձնելու նպատակով 2015թ. պետբյուջեից կտրամադրվի 88,731,015 ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2020 թ. դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8,5 տոկոս տոկոսադրույքով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընկերություն կատարած իր այցի ժամանակ համոզվել է, որ այնտեղ առկա է մեծ ներուժ և այն պետք է գործարկվի. «Իմ կարծիքով շատ ճիշտ որոշում է, բայց պետք է լինենք հետևողական, որպեսզի սա աշխատի»: 

Կառավարության որոշմամբ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին տրվել է ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունը գործունեություն է ծավալում ջերմոցային տնտեսության ոլորտում և նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ: Բարձրորակ հոլանդական վարդերի աճեցման համար ջերմատունը հարկավոր է համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ լուսավորման համակարգերով, որոնք ներմուծվում են Նորվեգիայից, ինչպես նաև վարդերի սածիլներով, որոնք ներմուծվում են Նիդերլանդներից: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և վերաբաշխումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև դրանից բխող համապատասխան կառավարության որոշման մեջ: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի մոտ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով, ինչպես նաև իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերով սպասվող տարեկան կանխատեսումներով պայմանավորված լրացուցիչ համաֆինանսավորման նախատեսման հետ: Քննարկվող նախագիծը ներառում է մի շարք ծրագրերի գծով վերաբաշխումներ և նախագծի ընդունումը նպատակաուղղված է արտաքին աղբյուրներից ստացվող միջոցներով իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու, պահանջվող լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները նախատեսելու և ծրագրերի նախատեսված կատարողականներն ապահովելու համար: ՀՀ վարչապետի մոտ կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով մի շարք ծրագրերի գծով կանխատեսվում է բարձր կատարողական, որը պահանջում է լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նախատեսում: Կան նաև ծրագրեր, որոնց կանխատեսվող կատարողականը, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, որոշակիորեն տարբերվելու է տարեկան նախատեսված ցուցանիշներից, որի արդյունքում դրանց գծով կատարվել են համապատասխան վերաբաշխումներ: Վարչապետի խոսքով՝ սա այն հետևողական աշխատանքի արդյունքն է, որ միջազգային բոլոր ծրագրերը 100 և ավելի տոկոսով կատարվելու են այս տարի:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի և ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ գործընկերներին առաջարկվում է մինչև դեկտեմբերի 15-ը ներկայացնել առաջարկություններ, իսկ մինչև դեկտեմբերի 20-ը՝ գնումների անվանացանկը, որպեսզի 2016թ.-ի հունվարի 1-ից սկսած ունենանք հստակ ծրագիր: Վարչապետի խոսքով, գրավոր հանձնարարականներ կտրվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին՝ հնչեցրած ժամկետներում առաջարկությունները ներկայացնելու համար:

Հաստատվել է ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որի նպատակն է թռիչքային անվտանգության ապահովման համակարգի շարունակական կատարելագործումը և դրա հնարավորինս ամբողջական կիրառումը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ( ԻԿԱՕ) ստանդարտներին համապատասխան: Ծրագիրը կոչված է ապահովելու թռիչքների անվտանգության ապահովման արդյունավետության ընդհանուր ցուցիչների վերահսկումն ու գնահատումը, թռիչքների անվտանգության պետական կառավարման համակարգի շարունակական բարելավումը և այլն: Զեկուցվել է նաև, որ թռիչքային անվտանգության բնագավառում Հայաստանի քաղաքացիական ավիացիան այս տարի անցել է աուդիտ, որի տվյալները բավականին բարձր են. համաշխարհային չափանիշներով թռիչքային անվտանգության միջին մակարդակը գնահատվում է 62,9 տոկոս, իսկ Հայաստանինը՝ 84,23 տոկոս է, որը ավելի քան 21 տոկոսով բարձր է:

Այլ հարցեր

Երևանի «Կապույտ» մզկիթ» հուշարձանի (1766 թ.) իրավական կարգավիճակի հստակեցման, ՀՀ օրենսդրությանը համապատասխան հուշարձանի և դրա զբաղեցրած հողատարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու, ՀՀ մշակույթի նախարարության ձեռնարկած՝ հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը միջազգային չափորոշիչներին և պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Կառավարության որոշմամբ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ:

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան: Գործադիրի ղեկավարը ևս մեկ անգամ հորդորել է բոլոր նախարարություններին, գերատեսչություններին գույքագրել բոլոր պարտավորությունները, որպեսզի դրանք մինչև տարեվերջ 100 տոկոսով կատարված լինեն: 

Նիստի վերջում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. «Կցանկանայի մեր գործընկերներին տեղյակ պահել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում, ինչպես և նախատեսել էինք, կարևոր ուղղություններից մեկն առհասարակ միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ, և Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, 90 երկրի համահեղինակությամբ ՄԱԿ-ում երկու կարևոր բանաձև էր ընդունվել: Երեկ՝ առաջին անգամ պատմության մեջ, ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, նշվում էր բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Միջոցառման համահյուրընկալողներն էին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահը, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ցեղասպանությունների կանխարգելման գծով և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Այն շատ մեծ արձագանք է ստացել. «Պոլիտիկո» ամսագրում մեծ հոդված և գովազդային էջ էր դուրս եկել, որտեղ առհասարակ ցեղասպանությունների մասին էր խոսվում, և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համահովանավորողներից էր, ինչպես նաև «100 կյանք» («The 100 LIVES») ծրագիրը, այս ինքն՝ սա այն օրինակներից է, երբ մենք, իրոք, հասանք դրված խնդրի լուծմանը: Հիմա ինտենսիվ աշխատանք է տարվում 2016 թ. ապրիլի 23-ին Երևանում Գլոբալ երկրորդ ֆորումի անցկացման ուղղությամբ, և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ֆորումի հիմնական թեման լինելու է ցեղասպանության հանցագործությունը և փախստականների ճգնաժամը, որը շատ արդիական և միջազգային մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմա է»:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia