Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին
International newsՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ վերջին օրերի ընթացքում ռուսական թռչող սարքերը երկու անգամ խախտել են Վրաստանի օդային տարածքը: Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խախտումներն արձանագրվել են դեկտեմբերի 9-ի երեկոյան և դեկտեմբերի 10-ի առավոտյան:
«Այս տարվա դեկտեմբերի 9-ին, ժամը 18:48-ին ռուսական անօդաչու թռչող սարքը օկուպացված Ցխինվալիի տարածքից խախտել է Վրաստանի օդային տարածքը և թռել է ոստիկանական բաժանմունքների վրայով, որոնք տեղակայված են Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահոսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 12:48-ին, նույնպես Ցխինվալիի շրջանից Վրաստանի օդային տարածքը խախտել է ռուսական Մի-8 ուղղաթիռը:
«Օդային տարածքը խախտած ուղղաթիռը թռել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության շենքի վրայով, որը տեղակայված է Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում»,- պնդել է Վրաստանի ԱԳՆ-ն: