Վարուժան Սուքիասյանը կհամատեղի աշխատանքը հավաքականում և «Արարատ»-ում
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Վարուժան Սուքիասյանը կշարունակի աշխատանքը նաև «Արարատ»-ում:
Այդ մասին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից։
Սուքիասյանն «Արարատ»-ը գլխավորում է ընթացիկ տարվա ապրիլից:
2000-2001-ին Սուքիասյանն արդեն գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Փորձառու մասնագետի գլխավորությամբ հավաքականն անցկացրել է 17 հանդիպում (3 հաղթանակ, 7-ական ոչ-ոքի եւ պարտություն):