Միջազգային կոալիցիայի անօդաչուի հարվածով սպանվել է ԻՊ-ի գանձապահը
International newsՄիջազգային կոալիցիայի անօդաչուի հարվածով սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման գանձապահը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտնել է ամերիկյան բանակի ներկայացուցիչը:
Աբու Սալեհը եւ ԻՊ-ի երկու այլ բարձրաստիճան գործիչներ սպանվել են ավիագրոհի ընթացքում, որն իրականացվել է վերջին շաբաթներին: Ամերիկացի զինվորականները լրացուցիչ այլ տեղեկատվություն չեն տրամադրել:
Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը Բաղդադից տեսակապով հաստատել է զինյալների սպանվելը:
Աբու Սալեհը մտնում էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակաահաբեկչական պատժամիջոցները ցուցակի մեջ: Դրանում ասված է, որ նա Իրաքի քաղաքացի է՝ ծնված 1973 թվականին:
Ուորենը նշել Է, որ Աբու Սալեհը խմբավորման ֆինանսական կառույցի ամենաբարձրաստիճան եւ փորձառու անդամներից մեկն Էր:
«Նրա ու նրա նախորդների ոչնչացումը հարված է հասցրել այն գիտելիքներին ու ռեսուրսներին, որոնք անհրաժեշտ են կազմակերպության ներսում ֆինանսական գործունեության համակարգման համար»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ սպանվել են նաեւ Աբու Մարիամը, որը պատասխանատու էր շորթումների համար, եւ Աբու Վալման Թունիսը, որը համակարգում էր մարդկանց, զենքի ու տեղեկատվության շարժը: