ԱՄՆ-ի Կոնգրեսին օրինագիծ Է ներկայացվել ԴԱԻՇ-ի դեմ զինված ուժեր օգտագործելու մասին
International newsԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները միասնություն են դրսեւորել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ամերիկյան զինված ուժերի օգտագործման հարցում, երկու կուսակցություններից օրենսդիրները համապատասխան օրինագիծ են ներկայացրել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
Փաստաթուղթը, որի հեղինակներն են հանրապետական Սքոթ Ռիջելը եւ դեմոկրատ Փիթեր Ուելչը, ռազմական ուժ կիրառելու պաշտոնական թույլտվություն Է նախատեսում ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանք իրենց առջեւ նպատակ են դրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային օրենսդիր իշխանության պաշտոնական թույլտվություն տրամադրել ռազմական գործողության հարցում, որը դե ֆակտո արդեն իրականացվում Է ավելի քան մեկ տարի:
«Մենք չպետք Է վախենանք ԻՊ-ից: Եվ չպետք Է վախենանք քննարկել՝ ինչպես ենք ոչնչացնելու այդ խմբավորումը»,-ասել Է Ռիջելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: