Էրդողանը շնորհակալություն է հայտնել Մարկ Ցուկերբերգին
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին մուսուլմանների վերաբերյալ արած հայտարարության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը համապատասխան գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
Ցուկերբերգը նախօրեին իր աջակցությունն էր հայտնել մուսուլմանական համայնքին թե´ Facebook սոցիալական ցանցում և թե´ ողջ աշխարհում՝ սխալ համարելով այն, որ Փարիզի ահաբեկչությունից հետո բոլոր մուսուլմանները դարձել են թիրախ: «Եթե դու այս հասարակության մեջ մուսուլման ես, ես՝ որպես Facebook-ի հիմնադիր, ցանկանում եմ ասել, որ դու միշտ այստեղ ցանկալի ես, և մենք կպայքարենք՝ պաշտպանելու քո իրավունքներն ու ստեղծելու քեզ համար խաղաղ ու անվտանգ միջավայր»,- նշել է Ցուկերբերգը:
Ի պատասխան այս հայտարարության՝ Էրդողանը նշել է, որ բոլոր մուսուլմանները չեն, որ ահաբեկիչ են, ու շնորհակալություն է հայտնել Facebook-ի հիմնադրին նրա արժեքավոր ուղերձի համար: