Բրիտանիա Թրամփի մուտքը փակելու առաջարկը ռեկորդային թվով կողմնակիցներ է հավաքել
International newsՄեծ Բրիտանիա ԱՄՆ-ի հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի մուտքն արգելելու պահանջով առցանց հանրագիրը ռեկորդային թվով ստորագրություններ Է հավաքել բրիտանական կառավարության կայքում այդօրինակ փաստաթղթերի զետեղման ողջ պատմության ընթացքում: Դեկտեմբերի 10-ի երեկոյան այդ առաջարկը պաշտպանող բրիտանացիների թվաքանակը մոտեցել է կեÕ ½ միլիոնի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Սահմանված կարգի համաձայն, եթե հանրագիրը 100 հազարից ավելի ձայն Է հավաքում, այն պետք Է դրվի Համայնքների պալատի քննարկմանը:
Փաստաթղթի հեղինակը Աբերդինի բնակչուհի Սյուզան Քելլին Է: Նա քանիցս քննադատել Է Թրամփին նրա գործելակերպի եւ «ռասայական ու կրոնական ատելություն բորբոքելու համար, ինչն անթույլատրելի Է Միացյալ Թագավորությունում»:
Դեկտեմբերի 7-ին Թրամփը հանդես Է եկել ԱՄՆ մուսուլմանների մուտքն արգելելու պահանջով: Հոկտեմբերի սկզբին նա խոստացել Է, որ նախագահ դառնալու դեպքում Միացյալ Նահանգներից կարտաքսի սիրիացի բոլոր փախստականներին: