Human Rights Watch-ը հորդորել է Ադրբեջանի հետաքննել բանտերում խոշտանգումների դեպքերը
International newsՄԱԿ-ն իր հերթական զեկույցում Ադրբեջանի մեղադրել է կալանավայրերում եւ մեկուսարաններում խոշտանգումներ իրականացնելու մեջ: Այս կապակցությամբ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը պաշտոնական Բաքվին դատապարտող հայտարարություն է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ թեպետ ՄԱԿ-ի հերթական զեկույցում նշվում է, որ կալանավայրերում խոշտանգումների մասին հարյուրավոր բողոքներ կան, Ադրբեջանի կառավարությունը վերջին տարիներին խոշտանգումների համար պատասխանատվության չի ենթարկել ոչ մի մեղավոր անձի: Զեկույցում ադրբեջանական կառավարությանը կոչ է արվում ազատ արձակել անարդարացի կերպով բանտեր ներտված իրավապաշտպաններին:
«ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն միանգամայն պարզ կերպով հայտարարել էր, թե ինչքան տագնապալից է մարդու իրավունքների իրավիճակն Ադրբեջանում: Իշխանությունները պետք է անհապաղ անսան Կոմիտեի հանձնարարականներին, հետաքննեն խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումները», -ասել է Human Rights Watch կազմակերպության փոխտնօրեն Ռեյչել Դեմբերը: