Պուտինը զինուժերին հրամայել Է Սիրիայում գործել առավելագույն խստությամբ՝ ոչնչացնելով ցանկացած սպառնալիք
International newsՌուսաստանի նախագահ Պուտինը հրամայել Է ռուս զինվորականներին՝ Սիրիայում գործել առավելագույն խստությամբ՝ ոչնչացնելով ՌԴ զինված ուժերին սպառնացող ցանկացած թիրախ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հրամայում եմ գործել առավելագույն խստությամբ,-հայտարարել Է նա պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:-Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա Է անհապաղ ոչնչացման»: Ընդսմին նախագահը նշել Է, որ Սիրիայում գործող ահաբեկիչներն ուղղակի սպառնալիք են ՌԴ-ի համար, եւ Մոսկվայի գործողությունները թելադրված են ոչ թե վերացական շահերով, այլ երկիրը պաշտպանելու մտադրությամբ:
Նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել Է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս դրանք համաձայնեցնել Իսրայելի հրամանատարության եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի հետ: «Կարեւոր Է զարգացնել համագործակցությունը բոլոր այն պետությունների հետ, որոնք իրապես շահագրգռված են ահաբեկիչների վերացմամբ: Նկատի ունեմ նաեւ թռիչքների անվտանգության ապահովման շուրջ շփումները Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարության եւ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ուժերի հետ»,-հայտարարել Է Պուտինը: