Թուրքիայում գյուլենականներին ձերբակալելու նոր ալիք է սկսվել
International newsԹուրքիայում գյուլենականների կամ «զուգահեռ կառույցի» դեմ պայքարում ձերբակալությունների նոր շարք է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երկրի տասը նահանգում իրականացված գործողությունների շրջանակում 65 մարդու ձերբակալելու որոշում է կայացվել: Նրանցից 43-ն այս պահի դրությամբ արտերկրում են, իսկ 5-ն արդեն կալանավորված են:
Կալանավորվածների շարքում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Իլհան Իշբիլենը, ով հայտնի է Թուրքիայի նախագահ Էրդողանի ոխերիմ թշնամին դարձած Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած մտերմիկ կապերով:
Ձերբակալման որոշում է ընդունվել նաև թուրքական «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի, «Քոզա Իփեք» հոլդինգի հիմկնադիր նախագահ, գործարար Աքըն Իփեքի, Ֆաթիհ համալսարանի ռեկտոր Շերֆ Ալի Թեքալանի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում ձերբակալվել է թուրքական անգլալեզու Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը: Ոստիկանությունը Քենեշին ձերբակալել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայնում, որտեղից նա մեկնում էր Իզմիր:
Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ: Վերջին խոշոր գործողությունը 2015 թվականիսեպտեմբերին իրականացվել էր «գյուլենական» համարվող խոշորագույն «Քոզա Իփեք» հոլդինգի գլխավոր գրասենյակում:
2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքականկառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստերխոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքիցհեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւոստիկանության աշխատակիցներ:
Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:
Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանիդաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամներինկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: ԱյժմԷրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել էԷրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: