Պուտինը կարեւորել Է ռազմական համագործակցության զարգացումը ՀԱՊԿ-ի գործընկերների հետ
International newsՌուսաստանին անհրաժեշտ Է զարգացնել ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցների ու գործընկերների եւ մյուս երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի ուսումնական հաստատություններում այլ պետություններից մասնագետների պատրաստման հարցերում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դեկտեմբերի 11-ին Մոսկվայում ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը եւ Տաջիկստանը:
«Անհրաժեշտ Է զարգացնել դաշնակիցների ու գործընկերների հետ ռազմական համագործակցությունը, նախեւառաջ ՀԱՊԿ-ի գծով, բայց նաեւ մյուս երկրների հետ. ես այդ մասին արդեն ասել եմ: Դա նաեւ վերաբերում Է մեր ուսումնական հաստատություններում օտարերկրյա պետությունների մասնագետների պատրաստմանը, անձնակազմի հետ աշխատանքի ընդհանուր մեթոդակարգերի ներդրմանը»,-ասել Է Պուտինը: