«London Chess Classic». Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց
SportՀայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը «London Chess Classic» սուպերմրցաշարի 7-րդ տուրում առաջին հաղթանակը տոնեց:
Արոնյանը, ով այժմ զբաղեցնում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ՖԻԴԵ-ի երկրորդ համար Վեսելին Տոպալովի նկատմամբ. պարտիան ավարտվեց 27-րդ քայլում: Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը միայն ոչ-ոքի արդյունքներ էր գրանցել:
Այս հաղթանակից հետո Լևոն Արոնյանն ունի 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
«London Chess Classic», 7-րդ տուր
- Լևոն Արոնյան - Վեսելին Տոպալով՝ 1:0
- Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա
- Մայքլ Ադամս - Ալեքսանդր Գրիշչուկ
- Վիշվանաթան Անանդ - Մաքսիմ Վաշյե-Լագրավ
- Ֆաբիանո Կարուանա - Անիշ Գիրի
Տուրի ավարտից հետո կներկայացնենք գրանցված արդյունքները և մրցաշարային աղյուսակը: