Օբաման ստորագրել է կառավարության աշխատանքի ֆինանսավորման երկարաձգման մասին բանաձեւը
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանաձեւ է ստորագրել, որով երկարաձգվում է երկրի դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչեւ դեկտեմբերի 16-ը:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը կողմ էր քվեարկել ժամանակավոր բյուջեին, որը թույլ կտա ֆինանսավորել դաշնային կառավարության գործունեությունը մինչեւ դեկտեմբերի 16-ը եւ շարունակել բյւոջեի շուրջ բանակցությունները: Դեկտեմբերի 11-ին օրինագիծը հավանության է արժանացել նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
Այս բանաձեւը օրենսդիրներին մի քանի օր ժամանակ է տալիս, որպեսզի կոնսենսուսի գան 2016-ի ֆինանսական տարվա բյուջեի հարցում: