ՌԴ-ում փորձարկում են 800 կմ/ժ արագությամբ հարվածային անօդաչու ապարատ
International newsՌուսաստանում փորձարկում են 800 կմ/ժ արագությամբ հարվածային անօդաչու թռչող ապարատ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի իրենց աղբյուրը: «Այս պահին անցկացվում է անօդաչուի փորձարկումը, որը կարող է ի րականացնել ինչպես հետախուզական գործառույթ, այնպես էլ հարվածային: Դրա արագությունը ժամում 800 կլիոմետր է: Փորձարկումները մոտ են ավարտին»,-հայտնել է գործակալության զրուցակիցը: «Այդ համակարգի օգտակար բեռնվածությունը մոտ 250 կիլոգրամ է»,-ավելացրել է նա:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է, որ Սիրիայում ռազմական խնդիրների լուծման իրենց փորձը ցույց է տվել, որ հարվածային անօդաչու թռչող ապարատը անփոխարինելի է ռազմական գործողությունների ընթացքում: Նա հավելել է, որ եթե 2011-ին իրենց Զինված ուժերում ունեին 180 այդպիսի համակարգ, ապա ներկայում դրանց թիվը հասնում է 1720-ի: