Լուկաշենկոն Թուրքիային ու Ռուսաստանին հարաբերությունները վերականգնելու կոչ է արել
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Թուրքիային ու Ռուսաստանին գնալ փոխզիջման, «գոնե կես քայլ անել իրար ընդառաջ» և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Արմենպրսը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սխալներն անխուսափելի են, և դրանք պետք է ոչ թե առաջ տանել, այլ գնալ փոխզիջումների: Դա վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև վերջին կոնֆլիկտին»,- հայտարարել է Լուկաշենկոն չեզոքության քաղաքականությանը նվիրված միջազգային համաժողովին ունեցած ելույթի ժամանակ: Նա նշել է, որ հարաբերությունները հնարավոր է վերականգնել միայն, եթե կողմերը գոնե կես քայլ անեն միմյանց ընդառաջ: