Իսպանիայում ձերբակալել են երիտասարդներին ԻՊ-ի կազմում հավաքագրող տղամարդուն
International newsԻսպանիայի քաղաքացիական գվարդիան դեկտեմբերի 12-ին ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է անչափահասներին ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության շարքերը հավաքագրելու մեջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Ոստիկանության հատուկ գործողություններն իրականացվել են Սեուտա քաղաքում: Իրավապահների խոսքով՝ Իսպանիայի 34-ամյա քաղաքացին երիտասարդների մոտ քարոզել է ԻՊ-ի գաղափարախոսությունը, ինչպես նաև խոստացել աջակցել նրանց Սիրիայի ռազմական գոտիներ հասնելու հարցում:
Փարիզի ահաբեկչությունից հետո Իսպանիայում ահաբեկչական գործուենությանը մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է 10 մարդ, իսկ ողջ 2015 թվականին՝ 100 մարդ: