Մալազիայում ԻՊ-ի կողմից վերապատրաստված 130 մարդ է ձերբակալվել
International newsՄալազիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 130 մարդու, ովքեր վերադարձել են երկիր Սիրիայի ճամբարներում ահաբեկիչների մոտ վերապատրաստվելուց հետո:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Մալազիայի վարչապետ Նաջիփ Ռազաքը:
«Ահաբեկչական «Իսլամական պետութուն» խմբավորման տարածումը Մալազիայի համար շարունակում է մնալ որպես գլխավոր սպառնալիք: Այս կապակցությամբ ձերբակալվել է 130 մարդ, որոնց շարքում կային ականապայթեցման գործի մասնագետներ»,- ասել է նա: