«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սուոնսիին»
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով առավելության հասավ «Սուոնսի Սիթիի» նկատմամբ: «Էտիհադում» կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Վիլֆրիդ Բոնին և Յայա Տուրեն, իսկ հյուրերի գոլը խփեց Բաֆետիմբի Գոմիսը: Ուշագրավ է, որ վերջին երկու գոլերը թիմերը խփեցին հանդիպման վերջնամասում:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սուոնսին» մնաց 14 միավորով՝ 15-րդ տեղում:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սուոնսի Սիթի»՝ 2:1
Գոլերը՝ Բոնի 26', Տուրե 90+2' - Գոմիս 90'