Գևորգ Ղազարյանը բաց կթողնի 6-8 շաբաթ (լուսանկար)
SportՀայաստանի հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն առաջիկա 6-8 շաբաթների ընթացքում չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:
Ղազարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը և տեղեկացրել է, որ վնասվածքից ապաքինման համար պահանջվելու է 6-8 շաբաթ ժամանակ: Բուժման ընթացքում Գևորգ Ղազարյանը լինելու է «Մարիտիմուի» բժիշկների հսկողության տակ:
