Դիժոնը հաղթել է հիմնական մրցակիցներից մեկին
SportՖրանսիայի երկրորդ դիվիզիոնի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Դիժոնը» հաղթել է «Մետցին»:
«Դիժոնի» կազմում խաղին հայտավորված է եղել Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Նա մնացել է պահեստայինների նստարանին:
«Մետց» - «Դիժոն»՝ 1:2
Գոլերը՝ Նբագոտո 68 – Դիոնի 34, Ամալֆիտանո 69
Այս հաղթանակից հետո «Դիժոնը» 36 միավորով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը: «Մետցը» 30 միավորով երրորդ տեղում է: