Ինգոլշտադտը մեզ հանդիպած լավագույն թիմն է. Գվարդիոլա
SportՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Ինգոլշտադտի» դեմ տարած հաղթանակի մասին Բունդեսլիգայի 16-րդ տուրում
«Գովեստի խոսքեր թիմիս, ինչպես նաեւ «Ինգոլշտադտին» եւ նրա մարզչին համարձակ խաղի համար։ Հանդես էինք գալիս լավագույն թիմի դեմ, որը հանդիպել էր մեր ճանապարհին։
Երկար ժամանակ խնդիր ունեինք խաղի կազմակերպման հետ, մինչեւ դաշտում չհայտնվեց Տիագոն։ Վերջնամասում մեզ հաջողվեց ցուցադրել մեր մակարդակը»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։