Ստավրոպոլի երկրամասում ինքնաթիռ է ընկել
International newsՓրկարարները մարել են թեթև շարժիչային ինքնաթիռը, որը հրդեհվել է Ստավրոպոլի երկրամասում ընկնելուց հետո: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԱԻՆ-ի տարածքային վարչությունը:
Քննչական հարավային վարչությունը նախաքննություն է սկսել Ստավրոպոլի երկրամասում թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ, որի հետևանքով զոհվել է չորս մարդ: «Ըստ ճշտված տեղեկատվության, ինքնաթիռն ընկել է Սուվորովսկի կայարանի մոտակայքում և բռնկվել: Ժամը 11:51-ին հրդեհը մեկուսացվել է»,-ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները: Ոստիկանները շրջափակել են տարածքը: ԱԻՆ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, կատարվող աշխատանքներում ներգրավված է 38 մարդ և 15 միավոր տեխնիկա, այդ թվում ԱԻՆ-ից ինը մարդ և 4 միավոր տեխնիկա: