ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ են տարհանվել պայթյունի սպառնալիքի պատճառով
International newsԱՄՆ-ի առնվազն երեք նահանգներում առևտրի կենտրոններից տարհանվել են հազարավոր մարդիկ` կապված կենտրոններում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ հաղորդագրության հետ:Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պարզվել է, որ հաղորդագրությունը կեղծ է: Հայտնաբերված կասկածելի պայուսակի հետևանքով Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի առևտրի կենտրոնից տարհանվել է 500 մարդ: Պայուսակը հայտնաբերել են հրշեջները, ովքեր առևտրի կենտրոն են ժամանել մեկ այլ ահազանգով:
Մեկ այլ քաղաքում` Նյու Ջերսի նահանգում, տարհանում է կատարվել այն բանից հետո, երբ առևտրի կենտրոնի պատի վրա գրություն է հայտնաբերվել: Բոլոր տաղավարները ստուգվել են, սակայն պայթուցիկ սարք այդպես էլ չի հայտնաբերվել: Նման վտանգի պատճառով մարդիկ են տարհանվել նաև Ֆարմինգտոն քաղաքում:
Բոլոր խանութները բացվել են այն բանից հետո, երբ իրականացվել են որոնողական աշխատանքներ և պայթուցիկներ չեն հայտնաբերվել: