ՀԱՀ-ում կայծակից հարվածից վեց մարդ է մահացել
International newsՀարավային Աֆրիկայի Հանրապետությունում վեց մարդ է մահացել այն բանից հետո, երբ կայծակը հարվածել է մարդկանց խմբին, որը տեղի գերեզմանատներից մեկում մասնակցում էր հուղարկավորության արարողության: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղի ունեցածի հետևանքով ևս վեց մարդ վիրավորվել է:
Դեպքը տեղի է ունեցել Նկանիա գյուղում հորդառատ անձրևի ժամանակ: «Մարդկանց, որոնք եկել էին հուղարկավորության արարողությանը մասնակցելու, հարվածել է կայծակը: Նրանցից չորսը մահացել են տեղում, երկուսը` հիվանդանոցում: Վեց մարդու բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց վիճակը կայուն է»,-ասել է առողջապահության վարչության ներկայացուցիչը:
ՀԱՀ-ում կայծակի հարվածից տարեկան մահանում է մոտ 100 մարդ: Այս տվյալները հրապարակվել են նոյեմբերին Պրետորիայում կայծակի վերաբերյալ անցկացված կոնֆերանսի ժամանակ: