Փարիզում կլիմայի հարցով ձեռք բերված համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա ապրիլին
International newsՓարիզում կլիմայի հարցով ձեռք բերված համաձայնագիրը կստորագրվի 2016 թվականի ապրիլի 22-ին, Նյու Յորքում:
NTV-ի փոխանցմամբ, փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում լրացուցիչ հաստատման կարիք չի ունենա, քանի որ այն ընդունվել է կազմակերպության անդամ բոլոր 193 երկրների ներկայացուցիչների հավանությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պատմական է կոչել համաձայնագիրը, որը կոչված է նպաստել կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարին:
Դեկտեմբերի 12-ին Փարիզում համաժողովի մասնակիցները հավանության են արժանացրել համաձայնագիրը, որն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն եւ գլոբալ տաքացումը Ցելսիուսի 1.5-2 աստիճանի սահմաններում պահպանելուն: Գիտնականների կանխատեսմամբ, ջերմաստիճանի ավելի մեծ աճը կարող է հանգեցնել մոլորակի էկոլոգիայի համար անդառնալի հետեւանքների: Փարիզի համաձայնագիրը 2020 թվականից հետո փոխարինելու է Կիոտոյի արձանագրություններին: