Ֆրանսիայի նախագահը մասնակցել է շրջանային ընտրությունների երկրորդ փուլին
International newsԴեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում շրջանային ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր քաղաքացիական պարտքը կատարել է Կորեզ դեպարտամենտի Տյուլ քաղաքում:
Նախագահը ձեռնպահ է մնացել մամուլի համար մեկնաբանություններից: Քվեարկելուց հետո պետության ղեկավարն այցելել է քաղաքային նոր կինոթատրոնի շենք, որի առաջին հիմնաքարն Օլանդը դրել է շուրջ մեկ տարի առաջ:
Այնուհետեւ նախագահը շտապել է Փարիզ, որտեղ Ելիսեյան պալատում նրան ընտրությունների արդյունքների ամփոփման լարված գիշեր է սպասում:
Ֆրանսիայում շրջանային ընտրություններն անցկացվում են երկու փուլով: Դրանց արդյունքներով ընտրվում են շրջանային եւ տարածաշրջանային խորհուրդների 1910 անդամներ: