Մերկելը, Օբաման եւ Էրդողանը գլխավորել են ամենաստախոս գործիչների ցանկը
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորել են ամենաստախոս քաղաքական գործիչների ցանկը, որը կազմել է գերմանական Alles Schall und Rauch պարբերականը՝ ընթերցողների կարծիքների հիման վրա:
Ամփոփելով 2015 թվականը՝ Alles Schall und Rauch-ը որոշել է արտասովոր հարցում անցկացնել: Պարբերականն ընթերցողներին առաջարկել է ընտրել տարվա գլխավոր ստախոսին՝ քվեարկելով այն գործչի օգտին, որի հայտարարություններն ամենաքիչն են վստահություն ներշնչում: Հարցմանը 40 երկրներից ավելի քան 3 հազար մարդ է մասնակցել:
Ըստ RG-ի, արդյունքում «տարվա գլխավոր ստախոս» է ճանաչվել կանցլեր Մերկելը՝ 39% ձայնով: Պարբերականի ընթերցողներին վստահություն չեն ներշնչում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նրանք երկրորդ եւ երրորդ տեղերում են՝ համապատասխանաբար, 21 եւ 18% ձայնով: Հնգյակը եզրափակում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: