Բարսելոնային հաղթելն անհնար չէ. Սկոլարի
SportՉինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում մեքսիկական «Ամերկայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից (2:1) հետո ամփոփել է հանդիպումը:
Բրազիլացին անդրադարձել է նաև կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ կայանալիք դիմակայության սպասումներով:
«Ֆուտբոլը շարունակվում է 90 րոպե: Մենք շատ էինք ուզում մտնել կիսաեզրափակիչ, այդ պատճառով ես մի քանի ռիսկային փոփոխություններ կատարեցի: Այսօր դրանք աշխատեցին: Այլ երեկո կարող է և չստացվեր: Բայց ես գիտեմ իմ թիմին և գիտեմ թե այն ինչի է ընդունակ:
«Ամերիկան» ֆանտաստիկ պատմությամբ հիանալի թիմ է: Բայց մենք հաղթանակ կորզեցինք: «Բարսելոնայի» հետ խաղից առաջ պետք է շարունակենք երազել մեծագույնի մասին: Հաղթանակն անհնար չէ»,- ասել Սկոլարին: