Սաուդյան Արաբիայում 20 կանայք դարձել են մունիցիպալ պատգամավորներ
International newsՍաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ իշխանության տեղական մարմիններում կանայք են ընտրվել: Ընդամենը երկրում ընտրությունները շահել են կառավարության քսան բնակչուհիներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Ընդամենը մունիցիպալ ներկայացուցչական մարմիններում ընտրվել է 2100 թեկնածու, եւ քսան կանայք կազմում են ընդհանուր թվաքանակի 1 տոկոսից պակաս մասը: Սակայն, ինչպես նշվում է, նույնիսկ դա քայլառաջ է կանանց համար, որոնց ավելի վաղ ընդհանրապես արգելված էր մասնակցել ընտրություններին:
Ընտրություններին մասնակցել են 7 հազար թեկնածուներ, այդ թվում՝ 979 կին: Մունիցիպալ խորհուրդները իշխանության միակ մարմիններն են, որոնք կարող են ընտրել Սաուդյան Արաբիայի հպատակները:
Պահպանողական սաուդյան թագավորությունում կանանց առաջվա պես թույլ չեն տալիս ավտոմեքենա վարել, տղամարդկանց է վերապահված վերջին խոսքը կանանց կյանքի այնպիսի հարցերում, ինչպիսիք են ամուսնությունը, ճանապարհորդությունը եւ բարձրագույն կրթություն ստանալը:
Քվեարկությունը կայացել է դեկտեմբերի 12-ին: Թագավորության իշխանությունների տվյալներով՝ որպես ընտրողներ գրանցվել էին շուրջ 130 հազար կանայք եւ 1,35 մլն տղամարդիկ:
Սաուդյան Արաբիայի կանանց տեղական ինքնակառավարման մարմիններում քվեարկելու եւ ընտրվելու իրավունքը տրամադրել է Աբդալա թագավորը 2011 թվականին: