Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականը նոր մարզիչ կունենա
SportՁյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կարող է ստանձնել Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
«Հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Արմեն Նազարյանն է, ով որպես մարզիկ բավականին լավ արդյունքների է հասել: Մարզիկներն ընդունում են Նազարյանին: Մենք Արմենին ենք ընտրել, քանի որ նա աշխատում է Ֆերդինանտ Կարապետյանի հետ, և կարծում ենք՝ կկարողանան հասնել մինչև օլիմպիական վարկանիշ: Սակայն վերջնական որոշում կկայացվի միայն ֆեդերացիայի ընդհանուր ժողովից հետո»-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ընդհանուր ժողով կանցկացնի առաջիկա օրերին: