Թուրքական «Հուրիեթ»-ի խմբագրությունը կրկին հարձակման է ենթարկվել
International newsԹուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի՝ Անկարայի գրասենյակի վրա անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարձակման հեղինակները կրակել են ընթացքի մեջ գտնվող մեքենայից:
Կատարվածի հետևանքով 5-6 փամփուշտ դիպչել է շինությանը, կոտրվել են ապակիներ: Տուժողներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ովքեր ուսումնասիրություն են սկսել կրակոցների վայրում:
Թուրքիայի իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցության (ԱԶԿ)համակիրները սեպտեմբերի 6-ին առաջինհարձակումն էին գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա:Հարձակման պատճառը հեռուստատեսայինհաղորդումներից մեկի ժամանակ ՆախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով,ն երկայացվել է խեղաթյուրված ձևով: Ցուցարարները կոտրել էին շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգությանաշխատակիցների վրա քարեր էին նետել:
Երկրորդ հարձակումն իրականացվել էր սեպտեմբերի 8-ի երեկոյան պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրություններիվրա: Ցուցարարները կրկին մահակներով և քարերով մեծ վնաս են հասցրել շենքին, հավաքվածներին հնարավոր է եղել շենքիցդուրս հանել միայն ոստիկանության ավելի մեծ թվով ջոկատների ժամանումից հետո: Ոստիկանությունը գործողություններիժամանակ ձերբակալություններ չէր իրականացրել: