Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հավաք են անցկացնում Ծաղկաձորում
SportՀայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները տարեվերջյան հավաք են անցկացնում Ծաղկաձորոմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Ուսումնամարզական հավաքին հավաքականների մարզիչների գլխավորությամբ մասնակցում են հունահռոմեական ոճի 50 և ազատ ոճի 55 ըմբիշ:
Տարեվերջյան հավաքը, որին մասնակցում են պատանի, երիտասարդ և մեծահասակ ըմբիշները, ընդհանուր ֆիզիակական պատրաստվածության ուղղվածություն ունի: