Եգիպտոսն A321 օդանավում ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցներ առայժմ չի հայտնաբերել
International newsԵգիպտոսի՝ A321 ռուսական օդանավի աղետի հետաքննության հանձնաժողովը ինքնաթիռում ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցներ առայժմ չի ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ասված Է աշխատանքային խմբի՝ դեկտեմբերի 14-ին հրապարակված նախնական զեկույցում: «Հետաքննության հանձնաժողովն արտաքին անօրինական ներգործության կամ ահաբեկչական գործողությ ան ապացույցներ առայժմ չի ստացել: Հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքը»,- նշվում Է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հայտնել Էին, որ եթե հետաքննությունը ծանրակշիռ տվյալներ ունենա այն մասին, որ խոսքը վերաբերում Է ահաբեկչական գործողությանը, ապա քրեական գործ կհարուցվի, հետաքննությունն իր վրա կվերցնի գլխավոր դատախազությունը, իսկ տեխնիկական հանձնաժողովը կդադարեցնի իր աշախատանքը:
«Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 օդանավը, որը հոկտեմբերի 31-ին Շարմ Էշ Շեյխից թռչում Էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել Է Սինային երկնքում: Ինքնաթիռում եղել Է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ, որոնք բոլորն Էլ զոհվել են: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել Է, որ ավիաղետը տեղի Է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: