Իրաքում տեղակայված թուրքական զորքերի մի մասը դուրս է եկել Մոսուլի շրջանից
International newsԹուրքական զորամիավորումների մի մասը սկսել է հեռանալ Իրաքի Մոսուլի շրջանում գտնվող Բեշիքա բնակավայրից՝ տեղափոխվելով հյուսիսային շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Զինվորական աղբյուրների տեղեկացմամբ՝ 10-12 ռազմական մեքենաներով, այդ թվում և տանկերով, թուրք զինվորները, համաձայն նոր կարգադրության, շարժվել են դեպի հյուսիսային շրջաններ:
Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվողԲաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդականփեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները,տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ ևզրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպեսնրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որըգրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնելքրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար:Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայիդեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրսբերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնականԱնկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքիտարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապաիրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգությանխորհուրդ դիմելը: Դեկտեմբերի 8-ին այդ հայտարարությունը կրկնել է արդեն Իրաքի արտգորնախարար Իբրահիմ էլ-Ջաֆարին՝նախազգուշացնելով, որ վերջնաժամկետը մոտենում է ավարտին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէհավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում զորքերըդուրս բերել հյուսիսային Իրաքից: