Ալիևը հիմնել է պետական անվտանգության և արտաքին հետախուզման ծառայություններ
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Ազգային անվտանգության նախարարությունում երկու նոր ծառայության հիմնադրման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ազգային անվտանգության նախարարության ներսում այսուհետ կգործեն պետական անվտանգության և արտաքին հետախուզման ծառայությունները:
Պետական անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել Մադաթ Գուլիևը, իսկ արտաքին հետախուզման ծառայության ղեկավար՝ Օրհան Սուլթանովը: