Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շանթը, Մարիամը, Սեպուհը, Վաչեն և այլք` Հանրայինի «Հատուկ բաժնում»

Lifestyle

BlogNews

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում այսօր մեկնարկում է նոր ֆիլմաշար, որը կկրի «Հատուկ բաժին» խորագիրը: Դետեկտիվ ժանրում նկարահանված 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմի գործող անձիք ոստիկանության համակարգում ստեղծված օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են, իսկ սյուժեի հիմքում` առավել բարդ, ծանրագույն և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները:
Նորագույն տեխնիկական և լաբորատոր սարքավորումներով համալրված բաժինը հնարավորություն ունի կատարելու ցանկացած քրեագիտական հետազոտություն: Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, որոնք իրենց գործի նվիրյալներ են: Ֆիլմաշարում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Վաչե Երիցյանը, Ալեքսանդր Բադալյանը և այլք: Ռեժիսորներն են Էդգար Բաղդասարյանը և Արեն Մալաքյանը:

 

Դերասանուհի Մարիամ Դավթյանը «Հատուկ բաժին» ֆիլմաշարում մարմանավորում է հետաքրքիր կնոջ կերպար` կրիմինալիստ. «Ինձ հետաքրքրեց այս առաջարկը, որովհետև ներկայացնելու էի մի մասնագիտություն, որից, իհարկե, գաղափար չունեի: Դա մի աշխարհ է, որտեղ պետք է ընկղմվեի և փորձեի հասկանալ կին-կրիմինալիստ տեսակը: Սկսեցի անցնել մի ճանապարհ, որը շատ հետաքրքիր էր, որովհետև այս ընթացքում սկսեցի նոր բաներ բացահայտել, թե մարդիկ ինչպես են իրար հետ շփվում և, ընդհանրապես, սկսեցի հետաքրքրվել դեդեկտիվ գրականությամբ, դոկումենտալ ֆիլմերով,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին և ավելացրեց,- նկարահանումների ընթացքում, իմիջիայլոց, զուգահեռներ անցկացրի դերասանի և քրեագետի մասնագիտությունների միջև, քանի որ քննիչը և քրեագետը, ինչպես և դերասանը, պետք է ունենան յուրահատուկ երևակայություն՝ «մտածելու» ինչպես հանցագործը, քանի որ այդ երևակայությամբ և այդ մտածողությամբ կարողանում ես բացահայտել հանցագործությունները և կանխագուշակել հանցագործի հնարավոր քայլերը: Ուզում եմ ասել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել ռեժիսորների կողմից` դերասանների ընտրությունից մինչև վերջնական արդյունք: Ինձ թվում է՝ հանդիսատեսը կգնահատի մեր արած աշխատանքը»:

Դերասան Շանթ Հովհաննիսյանին սովոր ենք տեսնել գեղարվեստական ֆիլմերում, բայց նա էլ այս ֆիլմաշարում իր ուրույն տեղն է գտել. «Առաջարկ եղավ, որ 16 մասից բաղկացած ֆիլմաշար է նկարահանվում ոստիկանության մասին: Սովորաբար սերիալներից փորձում եմ հրաժարվել, հեռու մնալ, բայց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ասաց, որ նոր որակի մեջ հեռուստատեսային ձեւաչափ է լինելու` յուրաքանչյուր օր ներկայացվելու է երկու սերիա, որը կազմելու է մեկ ամբողջական պատմություն: Առաջարկը հետաքրքրեց, համաձայնեցի»:
Շանթը նշում է, որ հետաքրքիր թիմ է հավաքվել, իսկ դերը խաղալուց փորձում է ներկայացնել կերպարի ներքին ապրումները. «Կերպարներին այդպես եմ մոտենում, աշխատում եմ նրա հույզերից ինչ-որ բաներ հասկանալ, վերլուծել: Թե որքան է հաջողվել այս կերպարի պարագայում, հանդիսատեսը կգնահատի: Ես մարմնավորում եմ մի հերոսի, ով լավ գիտի իր աշխատանքը, հասկանում է դրա կարևորությունը և փորձում է, երբեմն նույնիսկ անձնականը մոռանալով, տրվել գործին և անել դա պրոֆեսիոնալ կերպով»:

«Հատուկ բաժին» ֆիլմաշարում Սեպուհ Ապիկյանը մարմնավորում է Մաքսիմ Մելքոնյանի կերպարը, ով հատուկ պատրաստվածություն ունեցող, արեւելյան մարտարվետսներին տիրապետող ոստիկան է.« Նախ ասեմ, որ մինչեւ «Հատուկ բաժին» ֆիլմաշարում նկարահանվելու առաջարկ ստանալը, ես մեկ տարի եւ կես բացարձակ չեմ նկարահանվել ոչ մի ֆիլմում, քանի որ առողջապես հնարավորություն չունեի աշխատելու իմ վնասվածքներից հետո: Եւ այդ ժամանակահատվածում բնական է, որ ֆիզիկապես եւ հոգեպես ֆոռմայից ընկել էի: Իսկ յուրաքանչյուր դերասանի համար երկար ժամանակով չաշխատելը վիճակից նրան հանում է դուրս եւ ինչպես ասում են ժանգոտացնում է: Եվ ինձ իհարկե պետք էր մի հանգամանք, որն ինձ ուժով կհրեր, որպեսզի ես տեղիցս շարժվեմ առաջ»:

Սեպուհի համար այդ առիթը հանդիսացել է, որ ռեժիսոր էդգար Բաղդասարյանն առաջարկել է մարմանավորել Մաքսիմի կերպարը, բացի դրանից Սեպուհին դուր է եկել դերասանական կազմը. «Անչափ շնորհակալ եմ ողջ ստեղծագործական խմբին, բոլորին: Ինչ վերաբերում է ժանրային փոփոխությանը, ապա պետք է նշեմ, որ յուրաքանչյուր արտիստ իմ կարծիքով պետք է կարողանա մարմնավորել ցանկացած կերպար, կլինի այն հումորային, դրամատիկ, դրական թե բացասական: Եվ ամենակարեւորը պետք է լինի տարբեր իր բոլոր կերպարներում: Սա է կարծում եմ դերասանի ֆունկցիան եւ նրա աշխատանքը: Ես հիմնականում մարմնավորել եմ հումորային կամ բացասական կերպարներ, բայց միշտ ցանկություն եմ ունեցել մարմնավորել որեւէ լուրջ կամ դրական կերպար՝ հագեցած կյանքային եւ մարդկային էմոցիաներով: Ժանրային փոփոխությունը իհարկե սրտովս էր, ինչպես նաեւ սրտովս էր աշխատել այն բոլոր մարդկանց հետ, ում մասին խոսեցի»: 

«Հատուկ բաժին»-ն Առաջին ալիքի եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ «Հարցազրույց» ծրագրից անմիջապես հետո՝ յուրաքանչյուր օր ներկայացնելով երկուական սերիա, որոնք կազմում են մեկ ամբողջական պատմություն:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը։

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank