Արգենտինայում ավտոբուսը կամրջից ընկել է ձորը, զոհվել է առնվազն 41 մարդ
International newsԱրգենտինայի Սալտայի նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւմուտքում, ձորն Է ընկնել ժանդարմերիայի ավտոբուսը:
Այդ մասին դեկտեմբերի 14-ին հաղորդել Է TN հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ զոհվել Է առնվազն 41 հոգի, շուրջ մեկ տասնյակ մարդ տարբեր վնասվածքներ են ստացել: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոցներ: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են երկու այլ ավտոբուսներում գտնվող ժանդարմները:
TN-ն ճշտում Է, որ երեք մեքենաներից բաղկացած շարասյունը ընթանում Էր ձորի վրայով ձգվող կամրջով: Տեղի լրագրողներից մեկի խոսքով՝ ավտոբուսի ընկնելու պատճառ կարող Էր դառնալ տեխնիկական անսարքությունը: