Ընդդիմությունն արցունքաբեր գազի կիրառմամբ խափանել Է Կոսովոյի խորհրդարանի աշխատանքը
International newsԿոսովոյի ընդդիմությունը վերստին արցունքաբեր գազ Է կիրառել խորհրդարանում ի նշան Չեռնոգորիայի եւ Սերբիայի հետ համաձայնագրերի դեմ բողոքի, հանրապետության ղեկավարությունը արտակարգ խորհրդակցություն Է անցկացնում:
Այդ մասին դեկտեմբերի 14-ին հաղորդել Է Koha Ditore թերթը:
Դեկտեմբերի 14-ին Կոսովոյի արմատական ընդդիմության պատգամավորները արցունքաբեր գազով ծխագլանիկ են նետել նիստերի դահլիճում: Այս անգամ միջադեպի հեղինակն Է դարձել խորհրդարանական Պալ Լեկայը, նրա թիմակից Տիմե Կադրիյայը չի կարողացել ակտիվացնել երկրորդ ծխագլանիկը: Պատգամավորները լքել են նիստերի դահլիճը, օրենսդրական մարմնի աշխատանքը խափանվել Է:
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Աթիֆեթե Յահյագան, միջադեպի կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն Է անցկացնում վարչապետ Իսա Մուստաֆայի եւ արտաքին գործերի նախարար Հաշիմ Թաչիի հետ: Ավելի վաղ իշխանությունները քաղաքական ընդդիմախոսների կողմից նախազգուշացվել Էին, որ դեկտեմբերի 14-ին խորհրդարանի աշխատանքն արգելափակվելու Է: Հրատարակության տվյալներով՝ Պրիշտինայում խորհրդարանի շենքի մոտ հավաքվում են ընդդիմության կողմնակիցները, այստեղ են տեղափոխվում նաեւ ոստիկանության ուժեր:
Կոսովոյի «Ինքնորոշում», «Դաշինք՝ հանուն Կոսովոյի ապագայի» եւ «Նախաձեռնություն Կոսովոյի համար» արմատական կուսակցությունների կողմնակիցները դեմ են հանդես գալիս Չեռնոգորիայի եւ Սերբիայի հետ համաձայնագրերի կնքմանը: Կոսովոյի եւ Չեռնոգորիայի պետական սահմանի մասին փաստաթուղթը արտաքին գործերի նախարարներն ստորագրել են 2015 թվականի ամռանը: Այն մերժվել Է Կոսովոյի ընդդիմության կողմից:
Կոսովոյում լիազորությունների բաժանման վերաբերյալ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ համաձայնագիրն ստորագրվել Է 2013 թվականին Բրյուսելում: Համաձայնագրի հիմնական պայմանը երկրամասում Սերբական համայնքների հանրակցության ստեղծումն Է՝ ինքնակառավարման իրավունքներով, սեփական դրոշով եւ ինքնավարության այլ խորհրդանիշներով: Հանրակցության ձեւավորման մասին փաստաթուղթը կառավարության կողմից ստուգման Է հանձնվել ինքնահռչակ հանրապետության Սահմանադրական դատարանին, որը նոյեմբերին կասեցրել Էր դրա գործողությունը քննության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: