Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվող թուրքը հեռացվել է բելգիական կուսակցությունից
PoliticsԲելգիայի Հումանիստական ժողովրդական կենտրոն (CDH) կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել իր շարքերից հեռացնել ազգությամբ թուրք Մահինուր Օզդեմիրին, ով հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին տեղեկացնում է lecdh.be-ն:
Թուրքազգի անդամին կուսակցությունից վերջնականապես հեռացնելու մասին որոշումը ընդունվել է էթիկայի հանձնաժողովի որոշման համաձայն:
CDH կուսակցության առաջնորդ Բենուա Լութգենը ողջունել է կուսակցությունից Մահինուր Օզդեմիրին հեռացնելու որոշումը՝ նշելով. «Քաղաքական հանձնառությունը պահանջում է հստակություն և լիակատար հավատարմություն մեր որդեգրած արժեքներին»: