«Էսպանյոլն» աշխատանքից ազատել է գլխավոր մարզչին
Sport«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսը պաշտոնանկ է արվել, հայտարարում է ակումբի պաշտոնական կայքը։ Իր պարտականություններից ազատվել են նաև մարզչական շտաբի անդամներ Դիեգո Ռիբերան և Միկել Գոմիլան։
Որպես իսպանական ակումբի նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածու դիտարկվում է Կոնստանտին Գիլկեն։