Yerevan, 25.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկօրյա համաժողովի շրջանակներում քննարկվում են Հայաստանի ջրային ոլորտի կարգավորման հարցեր

Economics

Մեկնարկել է Հայաստանում ջրօգտագործման, ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի 14-րդ հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, երկօրյա խորհրդակցությանը քննարկվելու են Հայաստանում փոքր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման և ջրի ու ջրահեռաց ման հավասարաչափ մատչելիության գնահատման վերաբերյալ մի շարք հաշվետվություններ և առաջարկություններ:

Խորհրդակցության հիմնական նպատակն է քննարկման առարկա դարձնել երկրում փոքր ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ներկա վիճակը փաստող ուսումնասիրությունները և բացահայտել այս համակարգերին առնչվող խոչընդոտները: Խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվելու են փոքր համակարգերի իրավիճակի բարելավման, կառավարման ու վերահսկողության ուժեղացմանն ուղղված առաջարկություններ: Նախատեսվում է համատեղ քննարկել հանրային առողջությանն ու ջրի որակին առնչվող ռիսկայնություն ունեցող որոշ խնդիրներ: Ներկաներն անդրադառնալու են ոլորտի կարգավորմանն առնչվող կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրավորմանաը:

Ողջունելով հանդիպման մասնակից՝ պետական, միջազգային և մասնավոր հատվածի պատասխանատուներին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ վերջին տասնամյակի ընթացքում ջրային բնագավառում իրականացված բարեփոխումներին անմասն չեն մնացել միջազգային դոնոր կազմակերպությունները՝ համագործակցության հաջողության հիմնական գրավական համարելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող քաղաքականության ներդաշնակությունն այդ կազմակերպությունների առաքելությունների հետ:

Անդրադառնալով միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացված և ընթացիկ օրենսդրական, ինստիտուցիոնալ ներդրումային ծրագրերին՝ կոմիտեի նախագահն ընդգծել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության դերակատարությունը՝ Եվրամիության ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչով ազգային քաղաքականության երկխոսության ձևաչափի շրջանակներում:

Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է ջրօգտագործման, ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախումբ, որում ներգրավված են շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից համապատասխան ներկայացուցիչներ:

Արամ Հարությունյանը շեշտել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն կարևորում է Ազգային քաղաքականության երկխոսության շրջանակներում ազգային մակարդակով ստեղծված ղեկավար հանձնախմբի ձևաչափով հարթակը, ինչը թույլ է տալիս բազմակողմանիորեն քննարկել ջրային բնագավառի հիմնախնդիրները` ակնկալելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությունը այդ հիմնահարցերի լուծման համար:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բնապահպահպանական հարցերի քարտուղարության ներկայացուցիչ Տատյանա Եֆիմովան, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Ազգային քաղաքականության երկխոսությունների տարածաշրջանային համակարգող Փիփ Մարդիստը: Բանախոսները բարձր են գնահատել մինչ օրս եղած առողջ և դինամիկ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում իրենց լիազորությունների շրջանակներում քննարկման առարկա դարձնել երկօրյա խորհրդակցության ընթացքում հնչեցվելիք բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները:

Աշխատաժողովի իրականացմանն աջակցել են Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպությունը: 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day