Ստամբուլում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ
International newsՍտամբուլի Քադըքյոյ շրջանում դեկտեմբերի 14-ի երեկոյան ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ փորձել է ցրել բողոքի ակցիան, որն ուղղված էր ընդդեմ Սուրում մտցված փողոց դուրս գալու արգելքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.n et-ը:
Բողոքի ցույցի նախաձեռնողները քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներն են եղել: Ոստիկանությունն անմիջապես ժամանել է ցույցի վայր և խոչընդոտել է խաղաղ երթի անցկացումը: Այն բանից հետո, ինչ հավաքվածները հայտարարել են, որ շարունակելու են երթ իրականացնել, ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Նույն օրը արցունքաբեր գազի, ջրզան մեքենաների կիրառմամբ ոստիկանությունը սկսել էր ցրել Դիարբեքիրում կազմակերպված ցույցը: Իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով երկու երիտասարդ զոհվել էր: