Թուրքիայի քրդամետ կուսակցությունը փողոց դուրս գալու արգելքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) դիմել է երկրի Սահմանադրական դատարանին՝ պահանջելով անօրինական համարել տարբեր գավառներում պարբերաբար հայտարարվող փողոց դուրս գալու արգելքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Կուսակցությունը դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել է, որ այդ արգելքները դեմ են սահմանադրության 13, 15 և 23-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին կից 1-ին արձանագրության 5-րդ կետին: ԺԴԿ-ն հորդորել է համապատասխան միջոցներ ձեռնարկել կամայական այդ որոշումներին վերջ տալու համար: