Ուկրաինայի արեւելքում նվազել Է հակամարտության ինտենսիվությունը. ԵԱՀԿ
International newsԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելությունը (ՀՄԱ) հակամարտության ինտենսիվության ընդհանուր նվազում Է արձանագրում Ուկրաինայի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ԵԱՀԿ-ի ՀՄԱ-ի փոխղեկավար Ալեքսանդր Հուգը:
«Հակամարտության ինտենսիվությունը թուլացել Է, խախտումների թվաքանակը նվազում Է, օրինակ՝ օգոստոսի կեսերի համեմատությամբ, բայց փոխվել Է նաեւ հակամարտության բնույթը»,-ասել Է Հուգը: Այդուամենայնիվ, նա նշել Է, որ «մենք դեռեւս տեսնում ենք «Գրադ» համակարգերի եւ ականանետների օգտագործում, որոնք չպետք Է կիրառվեին եւ ընդհանրապես չպետք Է գտնվեին այնտեղ»:
Հուգը պարզաբանել Է, որ այժմ հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում հիմնականում հրաձգային զենքի կիրառմամբ: «Դրա հետ մեկտեղ դեռեւս մարտեր են մղվում եւ առաջվա պես մարդիկ են զոհվում»,-հավելել Է գործակալության զրուցակիցը: