Պակիստանում կախաղան են հանել ութ մարդասպանների
International newsՊակիստանում մահապատժի են ենթարկվել սպանությունների համար դատապարտված ութ կալանավորներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հաղորդել Է Express Tribune հրատարակությունը:
«Բանտարկյալներից երկուսը կախաղան են հանվել Մուլթանում, եւս երկուսական՝ Բահավալուրում եւ Հուջրաթում, մեկական կալանավորներ՝ Ատոկում եւ Դերա Ղազի Հանում»,-հրատարակությանը հայտնել Է Փենջաբի նահանգի բանտերի գործերի նախարարի խորհրդական Չոուդհրի Արշադ Սայեդը:
2014 թվականի դեկտեմբերի 16-ին Փեշավարի դպրոցի վրա կատարված գրոհից հետո, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ, Պակինստանում վերականգնվել են մահապատիժները: Սկզբում մահապատժի Էին ենթարկում միայն ահաբեկչության մեջ մեղադրվող հանցագործներին, սակայն մարտից մահապատժի մորատորիումը չի տարածվում բոլոր ծանր հանցագործությունների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: