Փաստաբան. Վարդան Պետրոսյանի գործն ուզում են դռնփակ քննել
Politics
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանն այսօր մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկի վերաբերյալ:
Ն. Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դատավորը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը՝ առանց հիմանվորելու որոշումը:
Փաստաբանի խոսքով՝ դատախազը միջնորդություն է ներկայացրել, որ գործը քննվի դռնփակ:
«Ես մի քանի անգամ խնդրեցի դատախազին հիմնավորել այդ որոշումը, թե ո՞ր օրենքի հիման վրա է նա նման միջնորդություն ներկայացնում: Դատախազը ասաց, որ «դա իմ կարծիքն է, բայց չեմ ասում, ո՞ր հոդվածի համաձայն»: Պատճառն այն է, որ նրանք չեն կարող հիմնավորել, որովհետև Վ. Պետրոսյանի ձերբակալումից առաջ և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պետք է փախուստի դիմեր, այնինչ նա դուրս է գրվել հիվանդանոցից, գնացել տուն և պառկել անկողնում»,-ասաց նա:
Այսօրվա դատական նիստը ավարտվել է այն պատճառաբանությամբ, որ այլ նիստ է պետք է լինի, թեև Ն. Բաղդասարյանը նշեց, որ դրանից հետո այլ նիստ չեղավ:
Փաստաբանը նաև նշեց, որ կարծում է՝ դատավորը կբավարարի դատախազի միջնորդությունը: