ՕՊԵԿ-ն առաջիկա տարում կանխատեսում է նավթի գների աճ
International newsՄոտ ապագայում սպասվում է նավթի գների աճ: Այդ մասին հայտարարել է ՕՊԵԿ ղեկավար Աբդալլա ալ-Բարդրին` Հնդկաստանի նավթի և գազի նախարար Դհարմենդր Պրադհանի հետ հանդիպմանը:
«Ես ողջ կյանքում այդ բիզնեսում եմ: Ես տեսել եմ շատ բարձր ու ցածր գներ: Այժմ շատ ցածր գներ են: Սակայն ապագայում այդպես չի լինի՚,- ինչպես հաղորդում է TASS-ը, ասել է ալ-Բադրին:
Նրա խոսքով` նավթի գները կարող են աճել առաջիկա ամիսների կամ տարվա ընթացքում: Նա նաև ավելացրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գների նվազման պատճառով այդ ոլորտը կրել է 130 մլրդ դոլարի ներդրում, իսկ ՕՊԵԿ անդամ երկրների կողմից նավթի մատակարարումը հաջորդ տարի կարող է կրճատվել օրվա ընթացքում 400 հազար բարելով: