ԱՄՆ-ի քաղաքականությունն ապակայունացրել Է Մերձավոր Արեւելքը. Թրամփ
International newsԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականությունն ապակայունացրել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը: Այդ մասին հայտարարել Է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում Է երկրի նախագահի պաշտոնին:
«Մենք չափազանց վատ ծառայություն մատուցեցինք ոչ միայն Մերձավոր Արեւելքին, այլեւ ողջ մարդկությանը»,-ասել Է նա հանրապետական հավակնորդների հեռուստաբանավեճերի ընթացքում:
Թրամփը տարածաշրջանի իրադրությունը բնութագրել Է որպես «կատարյալ խառնակչություն»: Նրա խոսքով՝ «Մերձավոր Արեւելքն ամբողջությամբ ապակայունացված Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: